Վենետիկում ամեն տարի անցկացվող հանրահայտ դիմակահանդեսը կիրակի պաշտոնապես մեկնարկել է Սուրբ Մարկոսի 100-մետրանոց զանգակատնից ավանդական «հրեշտակի» արձակմամբ:
Վենետիկյան կառնավալի ամենագլխավոր և վառ արարողությանը հավաքվել է մի քանի հազար հանդիսատես, որոնցից շատերը տարբեր դիմակներ էին կրում: Բազմամարդ բազմության առաջ «հրեշտակի» դերում ներկայացել է երիտասարդ Մարիաննա Սերենան:
Այս տարի Վենետիկի տոնական միջոցառումները նվիրված են սննդին, գաստրոնոմիական ավանդույթներին ու ծեսերին և կանցկացվեն «Աշխարհի ամենահամեղ տոնը» կարգախոսով:
Առաջիկա 10 օրերին՝ բացման օրվանից մինչև փետրվարի 17-ը, ամեն օր Վենետիկում սպասվում են լեցուն և զանազան միջոցառումներ:










































