Իրանի պաշտպանության նախարարության բրիգադային գեներալ Ահմեդ Վահիդին հայտարարել է «Պիշգամ» («Պիոներ») տիեզերանավի առաքելության հաջող ավարտի մասին: Ինչպես տեղեկացնում է Press TV-ին, տիեզերանավի վրա կապիկ է եղել:
Այս առաքելությունը Իրանի առաջին քայլն էր մարդուն տիեզերք ուղարկելու ուղղությամբ:
Թռիչքի բարձրությունը 120 կմ է եղել: Տիեզերական ճանապարհորդը բարեհաջող Երկիր է վերադարձել:









































