«Բեռլինալե» կինոփառատոնում կայացել է ամերիկյան Nirvana կուլտային խմբի առաջնորդ Կուրտ Կոբեյնի մասին Montage of Heck փաստագրական ֆիլմի միջազգային պրեմիերան: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ռեժիսոր Բրետ Մորգենը 135 րոպեանոց ժապավենը նկարահանել է 8 տարվա ընթացքում: Կոբեյնի դուստրը՝ Ֆրենսիս Բին Կոբեյնը, նույնպես մասնակցել է ֆիլմի ստեղծմանը՝ որպես գործադիր պրոդյուսեր:
Ինչպես հաղորդել է ֆիլմի ռեժիսորը՝ Կոբեյնի ընտանիքը նկարահանող խմբին անսահմանափակ հասանելիություն է տրամադրել երաժշտի տնային տեսագրություններին, ձայնագրություններին, լուսանկարներին, անհատական արխիվին և երգերի հավաքածուին:
Ֆիլմի անվանումը կապված է Կոբեյնի ձայներիզներից մեկի անվան հետ:








































