Ամերիկյան 5 նահանգներում 16 մարդ է թունավորվել տավարի մսից, որը վարակված է եղել սալմոնելա բակտերիայով: The Christian Science Monitor-ը՝ հղում անելով առողջապահական ոլորտի պաշտոնյաներին, գրում է, որ թունավորման հետևանքով զոհեր չկան, սակայն տուժածների կեսը հոսպիտալացվել է:
Վարակվածների մեծ թիվ է գրանցվել Միչիգանում, մի քանի դեպքեր` Արիզոնայում, Իլինոյսում, Այովայում և Վիսկոնսինում:
Ամերիկացի պաշտոնյաները մարդկանց հիշեցնում են այն մասին, որ չի կարելի սննդի մեջ հում միս օգտագործել:








































