Հեռուստահաղորդավարուհի Սարա Կարբոներոն, ով նաև Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասի հարսնացուն է, կրկին հայտարարեց, որ «Ռեալ»-ում շարունակվում է պահպանվել լարված մթնոլորտը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրնյոն ու ֆուտբոլիստներն անհնդհատ վիճաբանում են միմյանց հետ:
«Ակումբում լարված մթնոլորտ է տիրում: «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ու Մոուրինյոն չեն կարողանում աշխատել միմյանց հետ:
Թիմը պառակտված է: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը, երբ Մոուրինյոն որոշում կկայացնի՝ մնում է ակումբում, թե հեռանում է: Այս պահին նա բազմաթիվ հակառակորդներ ունի»,- հայտարարել է Կարբոներոն:










































