Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի երկրպագուները, ֆուտբոլիստներն ու ղեկավարները հիանալի նորություն են ստացել:
Թիմի պաշտպան Էրիկ Աբիդալը դուրս կգրվի հիվանդանոցից և կվերսկսի մարզումները: Ներկայումս բոլոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է լիարժեք աշխատել և մասնակցել «կապտանռնագույներ»-ի բոլոր մրցակցություններին:
Աբիդալը լի է մեծ ֆուտբոլ վերադառնալու ցանկությամբ: Նրան վիրահատող բժիշկը հայտնել է, որ ֆուտբոլիստի` խաղադաշտ դուրս գալը այժմ արդեն պայմանավորված է միայն թիմի մարզական չափանիշներով, իսկ բժշկությունն իր գործն ամբողջովին ավարտել է: Աբիդալը կրկին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ է:









































