Սիրիայից հազարավոր փախստականներ ավտոբուսներով ժամանում են Հորդանան: ՄԱԿ-ի տեղեկություններով՝ միայն վերջին շաբաթներում այդպիսի փախստականների թիվն ավելացել է 30 հազարով: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Ամեն օր նրանք ապաստան են գտնում Զաատարի ճամբարում: Սակայն առավելագույնը, ինչ նրանց սպասում է, սառը վրաններն են: Դրանցում ապաստանում են ամբողջ ընտանիքներ երեխաներով՝ փրկված հայրենիքում աճող բռնություններից։ Սիրիայում կոնֆլիկտը շարունակվում է արդեն 22-րդ ամիսը, ու դրա վերջը չի երևում:
Հորդանանը ընդունել է ավելի քան 320 հազար փախստականի՝ Սիրիան լքած փախստականների շուրջ կեսին:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ 61 հազար մարդ ապրում է հորդանանյան Զաատարի ճամբարում: Ձմռան դաժան պայմաններում նրանց վիճակն ավելի սարսափելի է դառնում:
ՄԱԿ-ը ենթադրում է, որ Սիրիայից փախստականների թիվը 4 հարևան երկրներում՝ Լիբանան, Իրաք, Հորդանան, Թուրքիա, եթե կոնֆլիկտը չդադարի, կարող է հանել 1,1 մլն մարդու արդեն այս տարվա հունիսին:







































