Հունվարի 28-ի գիշերը Կապանում իր տանը մահացել է գրականագետ, բանասիրության դոկտոր, գրող Վաչե Եփրեմյանը:
Նա հայտնի էր իր մի շարք հրապարակախոսական հոդվածներով, արձակ ստեղծագործություններով:
Նշենք, որ Վաչե Եփրեմյանը բանաստեղծ Ավագ Եփրեմյանի եղբայրն է:
Վաչե Եփրեմյանի հեղինակած «Կոկտեյլ` դեկտեմբերի 21-ով կամ տարօրինակ տարեգրություն» պատմվածքը 2012-ին ճանաչվել էր լավագույն պատմվածք:









































