«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է կատալոնական ակումբում իր ելույթներևի մասին և նկատել, որ զգալի աճ է գրանցել խաղային առումով.
««Բարսա»-ում իմ մեկնարկային խաղից բավականին ժամանակ է անցել: Կարծում եմ՝ հիմա ավելի փորձառու ֆուտբոլիստ եմ: Այս ամբողջ ժամանակահատվածում եղել են թե՛ վայրէջքներ, թե՛ վերելքներ:
Ժամակի ընթացքում սովորում ես բազմաթիվ հարցեր այլ տեսանկյունից դիտարկել և այլ կերպ գնահատել: Ֆուտբոլն ու առօրյան բազմաթիվ ընդհանրություններ ունեն»,- հայտարարեց Ինյեստան:









































