Եվրոպան ցանկանում է անվտանգություն կառուցել Ռուսաստանի հետ և ոչ թե նրա դեմ: Այս մասին Մյունխենի համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է TASS-ը:
«Ոչ ոք շահագրգռված չէ Եվրոպայի նոր պառակտմամբ: Մենք ցանկանում ենք անվտանգություն կառուցել Ռուսաստանի հետ համատեղ»,- ասել է նա:
Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով` Ուկրաինայի ճգնաժամը հարցականի տակ է դրել ժամանակակից աշխարհակարգը: Ըստ Մերկելի` «Ռուսաստանի գործողությունները խախտել են աշխարհակարգը և Եվրոպայի հետ համատեղ գոյատևման սկզբունքները»:
«Ռուսաստանի գործողությունները հակասում են իր վրա վերցրած պարտականություններին, մասնավորապես` Բուդապեշտի հուշագրի շրջանակներում, որի արդյունքում Ուկրաինան հրաժարվել էր միջուկային զենքից իր տարածքային ամբողջականությունը հարգելու դիմաց»,- ասել է Մերկելը:











































