Աֆղանստանի արևելքում՝ Նուրիստան գավառում, «Թալիբան» շարժման գրոհայինները շաբաթ օրը պայթեցրել են աղջիկների համար նախատեսված դպրոցը: Երկրի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել նաև տեղի հիվանդանոցը: Այս մասին գրում է TASS-ը:
Ոստիկանության տվյալներով` ծայրահեղականներն ուսումնական հաստատությունում տեղադրել են ամբողջական լիցքավորված պայթուցիկ: Պայթյունի և դրան հետևած հրդեհի հետևանքով շինությունը ոչնչացվել է: Այրվել են նաև Ղուրանի մի քանի օրինակներ: Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:







































