Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ռեալ»-ի հետ:
Դիեգո Սիմեոնեի սաները գերազանց խաղ անցկացրին ու ջախջախիչ հաղթանակ տարան 4:0 հաշվով: Այս հաղթանակից հետո պայքարը կտրուկ սրվեց Լա Լիգայում:
Այժմ «Ատլետիկո»-ն 4 միավորով է զիջում «Ռեալ»-ին: Առաջատարին նույնքան միավոր է զիջում նաև «Բարսելոնա»-ն, որը 22-րդ տուրի իր խաղն անցկացնելու է վաղը: Մրցակիցը Բիլբաոյի «Ատլետիկ»-ն է:
«Ատլետիկո» – «Ռեալ»` 4:0
1:0 Տիագո (14’), 2:0 Նիգես (18’), 3:0 Գրիզման (67’), 4:0 Մանջուկիչ (90’)








































