«Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կայացավ լոնդոնյան դերբին. «Տոտենհեմ»-ն ընդունել էր «Արսենալ»-ին:
Հանդիպման հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Մեսութ Օզիլը` 11-րդ րոպեին: Գոլից հետո «Արսենալ»-ը մինչև հանդիպման ավարտը պասիվ էր առջևի գծում, վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ գրեթե չկային:
Իսկ այդ ընթացքում փայլում էր «Տոտենհեմ»-ի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, ով դուբլի հեղինակ դարձավ ու կարևոր հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Տոտենհեմ» – «Արսենալ»` 2:1
0:1 Օզիլ (11’), 1:1, 2:1 Քեյն (56’, 86’)







































