ԱՄՆ զինված ուժերը ձգտում են հավաքել հնարավորինս շատ հետախուզական տվյալներ՝ Իրաքում ցամաքային գործողության անցկացման հարցում վերջնական որոշում կայացնելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Կենտրոնական հրամանատարությունում աղբյուրի խոսքով՝ Մոսուլում առաջին ցամաքային գործողությունը կարող է նշանակվել 2015թ. ապրիլին:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները շարունակում են ամրացնել քաղաքի պաշտպանությունը: Եթե հրամանատարությունը համարի, որ իրաքյան բանակին անհրաժեշտ կլինի ԱՄՆ զինված ուժերի օգնությունը, հրամանատարությունը, կդիմի Բարաք Օբամային՝ թույլ տալու անցկացնել ցամաքային գործողություն:












































