Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը տեղեկացնում է, որ, որպես 2011 թ. աշխատանքային ծրագրի բաղկացուցիչ, նախաձեռնել է Երևան քաղաքի տարածքում հասարակական զուգարանների կառուցման գործընթաց։ Նպատակն է՝ բնակչության հանրային սպասարկման ոլորտում պատշաճ ծառայությունների մատուցման հնարավորությունների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում սանիտարահիգիենիկ նորմերի ապահովումը։
Մասնավոր ներդրումների ներգրավման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տրվել է հայտարարություն։ Ներկայացվող առաջարկների և քաղաքապետարանի նշած պահանջների համադրման արդյունքում առաջիկայում կծավալվեն շինարարական աշխատանքներ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն











































