Ձերբակալվել են անձինք, ովքեր գաղտնալսել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Էրդողանի խոսքով՝ իր գրասենյակը գաղտնալսած երկու անձինք ձերբակալվել են Ռումինիայում։
Էրդողանը նաև նշել է, որ նրանց Թուրքիա վերադարձնելու հայց է ուղարկվել։ Նա հույս է հայտնել, որ արտահանձնումը տեղի կունենա մոտ ժամանակներս։







































