ԱՄՆ Սենատը հաստատել է «Սենդի» փոթորկից տուժածներին ավելի քան 50 մլրդ դոլար փոխհատուցելու ծրագիրը: Օրինագիծն ուղարկվել է երկրի նախագահ Բարաք Օբամային՝ ստորագրության համար,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փոթորիկը մոլեգնել էր ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափամերձ տարածքում անցյալ տարվա հոկտեմբերին: Աղետի հետևանքով զոհվել էր 125 մարդ, հազարավոր տներ էին քանդվել:
Փաստաթուղթն անցել է Սենատով՝ չնայած հանրապետական սենատորների դեմ լինելուն, որոնք մտավախություն են ունեցել, որ այդ ծախսը կխորացնի բյուջեի դեֆիցիտը:











































