Կրեմլում ավարտվել են Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների եռակողմ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Russia Today-ը: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով` հանդիպումը տեղի է ունեցել «երես առ երես»:
RT-ի թղթակիցը հայտնում է, որ հանդիպմանը կհետևի ընթրիքը: Հայտնի չէ` արդյոք դրանից հետո առաջնորդները մամուլի համար հայտարարությամբ հանդես կգան: