«Հյուսիսային Կորեայից՝ սովից տառապող իրավազուրկ պետությունից, ստացված տեղեկության համաձայն՝ մի տղամարդ գնդակահարվել է այն բանից հետո, երբ սպանել է իր երկու երեխաներին, որպեսզի ուտի նրանց»,- գրում է The Independent-ը:
Պխենյանից հարավ գյուղատնտեսական նահանգներում իշխանությունների կողմից թաքցվող սովն արդեն խլել է 10,000 մարդու կյանք, և մտավախություն կա, որ մարդակերությունը կտարածվի ամբողջ երկրով, հայտնում է հոդվածի հեղինակը:
Asia Press գործակալությունը, որի կենտրոնակայանը Ճապոնիայում է, երկրի ներսում տարվող աշխատանքում ներգրավել է «քաղաքացիական լրագրողների», որոնք մի շարք սարսափելի դեպքեր են արձանագրել:
«Մինչ նրա կինը բացակայել է, նա սպանել է մեծ աղջկան, ապա որդուն, որը տեսել է դա: Երբ կինը վերադարձել է, տղամարդը նրան սնունդ է առաջարկել՝ ասելով. «Մենք միս ունենք»: Բայց կինը, ինչ-որ բան կասկածելով, այդ մասին հայտնել է հասարակական անվտանգության նախարարություն, նրանց երեխաների մարմնի մասերը հայտնաբերվել են տանիքի տակ»,- հայտնում է հոդվածի հեղինակը:
«Եղել է դեպք, երբ տղամարդը ձերբակալվել է այն բանի համար, որ բացել է թոռան շիրիմն ու հանել աճյունը որպես սնունդ օգտագործելու համար»,- հայտնել է մեկ այլ աղբյուր:







































