ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում: Այս մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած 2015-ին ազգային անվտանգության ռազմավարության մեջ, գրում է Ria Novosti-ն:
«Մենք կաջակցնեք մեր գործընկերներին, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան աշխատել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ապահովեն սեփական անվտանգությունը»,- ասվում է փաստաթղթում:









































