Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

«ԲՀԿ-ի հետ հաշվարկներում Լևոն Տեր-Պետրոսյանը չի սխալվել». մամուլ

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն իրեն մեղավոր էր զգում ՀԱԿ-ում այսօր ստեղծված իրավիճակի համար, նրա համար, որ չի պնդել իր կարծիքը՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հետ կապված: Երեկ Aгavot.am-ը ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց, թե նա իրեն մեղավոր չի՞ համարում: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց՝ «իհարկե»:

Թերթի դիտարկմանը, որ ճիշտ է՝ ասուլիսում Դուք պսսշտպանեցիք ԲՀԿ-ին, բայց այն ժամանակ այնպես չէ, որ գրկաբաց ընդունում էիք ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ տարվող քաղաքական գիծը, Գուրգեն Եղիազարյանը անկեղծ խոստովանություն արեց. «Դա այնքան պարզ է: Պարզից էլ պարզ է: Ես ուղղակի չեմ կարող ողջ ճշմարտությունն ասել, բնական է: Որովհետև իմ դիմացի մարդիկ խաղում են առանց կանոնների»:

«Առավոտի» հարցին՝ այսինքն՝ խոստովանելով սխալները՝ կարծում եք, թե իշխանությունները դրանից կօգտվե՞ն, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իհարկե»:

Ճիշտ է, մարդը սխալական է, և այսօր փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի հետ իր հաշվարկներում սխալվեց, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն այսօր ՀԱԿ-ի ներսում չընկա՞վ դրանից հետո՝ որպես լիդեր: Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Նախ՝ ԲՀԿ-ի հետ հաշվարկներում Լևոն Տեր-Պետրոսյանը չի սխալվել: Իհարկե, չի սխալվել: Եվ նրա վարկանիշը, բնականաբար, չէր կարող ընկնել»:

Թերթի դիտարկմանը, որ ՀԱԿ-ն արդեն չկա, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Մեծագույն ունակություն է, երբ կարողանում ես քաղաքականութւան մեջ պաուզան ճիշտ ժամանակին պահել: Սա ճիշտ կետին ընտրած պաուզա է: Իսկ ընդդիմությունը լավ վիճակում կլինի վայրկյանների ընթացքում»: Գուրգեն Եղիազարյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո դեռ տեսնելու ենք Կոնգրեսին ու նրա քայլը: Փակագծերը առայժմ չի բացում: Նա վստահեցրեց, որ ՀԱԿ-ին այդ 7 մանդատը չէր, որ պետք էր. «Չէ, չէ, մեր խնդիրը իշխանափոխությունն է»: Թե ո՞ւմ հետ պետք է իշխանափոխություն անեն, երբ ՀԱԿ-ի կորիզն արդեն չկա՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Իմ, քո հետ: Իրար կողքի ենք կանգնելու ու իշխանափոխություն անենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում