Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում կայացավ վերջին հանդիպումը: «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սևիլիա»-ն ընդունել էր «Գրանադա»-ին:
Անդալուսյան դերբին, որպես կանոն, միշտ լարված ու համառ պայքարում է անցնում: Սակայն այս անգամ նման բան չեղավ: Ունաի Էմերիի՝ «Սևիլիա»-ն գլխավորելուց հետո թիմը կարծես կերպարանափոխվել է ու մեկը մյուսի հետևից ջախջախում է մրցակիցներին:
Այս անգամ էլ խեղճ «Գրանադա»-ին «բաժին հասավ» 3 գնդակ, իսկ ահա նա ոչ մի անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
«Սևիլիա» – «Գրանադա»՝ 3:0
Գոլերը՝ Կոնդոգբիա, 35՛, Նեգրեդո, 71՛, Մեդել, 75՛






































