Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը (35-4-0, 20 նոկաուտ) հայտարարել է, որ ի զորու է նոկաուտի ենթարկել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:
«Ի զորու եմ նոկաուտի ենթարկել նրան: Բավականաչափ ուժ ունեմ ցանկցածին հաղթելու համար: Հավատում եմ, որ կարող եմ հաղթել այդ մենամարտում»,- Սմիթի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:
Բռնցքամարտիկը կրկին դժգոհել է առաջին մենամարտի մրցավարներից. «Հաշվի առնելով իմ և նրա հաղթած ռաունդների քանակը, միանշանակ, հաղթանակը պետք է ինձ շնորհվեր»:
Ռևանշ մենամարտը կայանալու է փետրվարի 21-ին՝ Բեռլինում:





































