Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» վերնագրված նախընտրական ծրագրում որևէ անդրադարձ չկա արտագաղթը կանխելուն, այնտեղ անգամ չկա «արտագաղթ» բառը: Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար՝ կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերի մշակումը:
Ըստ «Ժողովուրդի»՝ սա ուշագրավ է այն առումով, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42.7 հազարը՝ նախորդ տարի: Ի դեպ, նախագահի նախորդ ընտրություններում Ս. Սարգսյանն իր ծրագրում խոսում էր հատկապես սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու մասին. «Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր և սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը»: Մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են: