Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությունը շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և չի պատրաստվում նրան հեռացնել աշխատանքից: Այդ մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Բնականաբար, մենք շարունակում ենք վստահել Կլոպին: Այս առումով ընդհանրապես խնդիր չկա: Բայց ես չեմ ցանկանում պատասխանել այս հարցին ամեն շաբաթ և անընդհատ կրկնել, որ մենք վստահում ենք մեր մարզչին»,- Bild-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք` Կլոպն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնվել և հրաժարական տալ, այլ նպատակ ունի պայքարել` իրավիճակը կարգավորելու համար:







































