ԱՄՆ իշխանությունները որոշել են ընդլյանել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Sony Pictures ընկերության վրա ցանցահենային հարձակման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կոնգրեսի աղբյուրին:
Նոր սահմանափակող միջոցառումները կդիպչեն Փխենյանի հետ համագործակցող ֆիզիկական անձանց և ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող ընկերությունների շահերին:
Ցանցահենային հարձակման հետ կապված պատժամիջոցների առաջին փաթեթը սահմանվել է հունվարի 2-ին: Ամերիկյան գանձատունը կազմել է ցուցակ, որում ընդգրկվել են 3 կազմակերպություն և 10 պաշտոնյա: Պատժամիջոցները նշանակում են տվյալ անձանց հասանելիության արգելափակում ԱՄՆ ֆինանսական համակարգին, նաև ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ արգելք՝ նրանց հետ գործարքներ անելու:
Իսկ Փխենյանն, իր հերթին, պատժամիջոցներն անվանել է անարդյունավետ և հիշեցրել, որ ԱՄՆ-ը հրաժարվել է կիբերհարձակման հանգամանքների միասնական հետաքննությունից: Փխենյանում շեշտել են, որ ԱՄՆ դիրքորոշումը «միայն ամրապնդում է ազգի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը պաշտպանելու Հյուսիսային Կորեայի կամքն ու վճռականությունը»:
Sony Pictures-ը ցանցահենային հարձակման է ենթարկվել 2014թ. դեկտեմբերին՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի դեմ մահափորձի մասին «Հարցազրույց» ֆիլմի թողարկումից հետո:









































