«Ուլիս»-ի կազմում փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում և պաշտպան Շամիլ Կուրբանովը: Ազգությամբ դաղստանցի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող այս ֆուտբոլիստը ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ ժամանել էր Անթալիա մեր թիմի կազմում փորձարկվելու համար:
Թիմի կազմում մեկ հանդիպում անցկացնելուց հետո Կուրբանովը հեռացել է «Ուլիս»-ից: Ակումբը դաղստանցի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու միտք էլչի ունեցել: Միայն դրանից հետո պարզ է դարձել, որ Կուրբանովը ժամանակին հանդես է եկել Ադրբեջանի պատանեկան հավաքականում:
« «Ուլիս»-ն Անթալիայում շատ ակտիվ սելեկցիոն աշխատանք է կատարում ու ֆուտբոլիստներին փորձարկելով նախ և առաջ ուզում է ուժեղացնել թիմի կազմը: Իսկ ադրբեջանցի ֆուտբոլիստ մեր թիմի կազմում բնականաբար հանդես գալ չի կարող հասկանալի պատճառներով»,- գրված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
«Ուլիս»-ի գլխավոր բաժնետեր Վալերի Օգանեսյանը, մամլո ծառայության հետ հարցազրույցում նշել է. «Մենք Կուրբանովին գիտենք, որպես դաղստանցի ֆուտբոլիստ և նա Ռուսաստանի Դաշնության աձնագրով է ներկայացել մեզ: Փորձաշրջանից հետո նա արդեն «Ուլիս»-ում չէ: Միայն դրանից հետո պարզվեց, որ նա ժամանակին խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում»:
«Ուլիս» ՖԱ
Մամլո քարտուղարություն






































