Միրանդա Քերի անհատակ աչքերում հեշտությամբ կարելի է սուզվել: Ավստրալուհին Jalouse պարբերականի էջերին ներկայացել է սեքսուալ «տիկնիկի» կերպարով (ամսագիրը թերթել է բլոգեր WantedGirl-ը):
Փետրվարյան համարի ֆոտոշարքում Միրանդան նաև մեզ ծանոթացնում է Saint Laurent գարնանային հավաքածուի նորույթներին՝ կանացի ժակետներին, կիսաթափանցիկ, ֆուտուրիստական հագուստներին:
Կերպարն ամբողջացնում են լայն մակերեսներով գլխարկները, նրա վարսերի ռետրո-հարդարանքը, հայտնում է spletnik.ru-ն:









































