Եվրոպական կենտրոնական բանկը պատրաստ է Հունաստանի Կենտրոնական բանկին տրամադրել 68 մլրդ դոլարի արտակարգ ֆինանսավորում՝ հրատապ օգնության ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Այսպիսով՝ Հունաստանի Կենտրոնական բանկը կարող է ապահովել վարկերի լիկվիդայնությունը։
Նման որոշումը հաջորդել է ԵԿԲ-ի մերժմանը՝ ֆինանսավորման դիմաց հունական պարտատոմսերն ընդունելու վերաբերյալ։
ԵԿԲ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այդ առաջարկը։












































