Այս պահին ՌԴ վարչապետի Գոռկիի նստավայրում ընթանում է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու փետրվարի 6-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: