«Արարատ»-ը պայմանագիր է ստորագրել բելգիացի հենակետային կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանի հետ:
22-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Բելգիայի «Սենտ Թրույդեն» և Հունգարիայի «Ույպեշտ» թիմերում, ինչպես նաև Բելգիայի Մ-18 և Մ-19 պատանեկան հավաքականների կազմում:
Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի մամլո ծառայությունը:









































