Ճապոնիայում հեռուստաշոուի ընթացքում կատարվող հնարքի ժամանակ հելիում շնչելուց հետո ճապոնական փոփ-խմբի 12-ամյա երգչուհին կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղջիկը 10-16 տարեկանների 25-հոգանոց 3В Junior խմբի անդամ է: Նա ձայնի փոփոխության հետ կապված խաղի ժամանակ տարայից հելիում է ներշնչել, ինչից հետո անգիտակից ընկել է:
Տոկիոյի հիվանդանոցում նրան ախտորոշել են «գլխուղեղի անոթների էմբոլիա»: Նշվում է, որ աղջիկը, որի անունը չի հրապարակվում, վերականգնման նշաններ է ցույց տալիս:
Asahi հեռուստաալիքը ներողություն է խնդրել պատահածի համար՝ նշելով, որ տվյալ փաստով ներքին հետաքննություն է տարվում:
Ալիքի տեղեկությամբ՝ տարայի վրա, որից աղջիկը հելիումը ներշնչել է, գրված է եղել «միայն մեծահասակների համար»:











































