Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ներկա վարչախումբը 1998 թ.-ից ի վեր բանակը դարձրեց ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը Հայաստանի բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում է զինծառայողներին, սպաներին, ազատամարտիկներին, բոլորին, ովքեր առնչվել են բանակի ստեղծմանը կայացմանն և գործունեությանը։

Նորահռչակ Հայաստանի Հանրապետության իշխանության առաջին հիմնաքարային գործերից մեկն էր բանակի ստեղծումը։ Երկրի քաղաքական ղեկավարության կողմից ժամանակի ճշգրիտ ընտրությունը, կադրային, ռազմատեխնիկական մասշտաբային համալրումը, կազմակերպչական ու այլ բնույթի արդյունավետ ձեռնարկումներն ապահովեցին պաշտպանության բնագավառի առաջանցիկ զարգացումը։ Արդեն մեզ պարտադրված պատերազմի պայմաններում պետական մեխանիզմների, այդ թվում առաջին հերթի բանակի ստեղծմամբ Հայաստանն առաջ անցավ նաև նորանկախ հարևաններից, ինչի շնորհիվ էր, որ ապահովվեցին ռազմական հաղթանակները։

Ի սկզբանե օրենքներով խստորեն զատորոշված, ապա նաև սահմանադրորեն ամրագրված էր բանակի՝ որպես միմիայն երկրի արտաքին անվտանգությունն ապահովող կառույցի գործառույթը։ Ցավոք ներկա վարչախումբը 1998 թվականից ի վեր բանակը դարձրեց նաև ներքաղաքական խնդիրներ լուծելու միջոց, որի «բարձրակետը» դարձավ 2008թ., երբ բանակն անմիջականորեն գործադրվեց խաղաղ ցուցարարների դեմ որպես բռնության գործիք։ Դրա հետևանքը եղավ 10 մարդկային զոհ և հարյուրավոր վիրավորներ։ Սակայն դրա ավելի ծանր հետևանքը դարձավ սեփական ժողովրդի վրա կրակած և պետական հեղաշրջում իրականացրած բանակի բարոյահոգեբանական անկումը։ Դրանից հետո բանակում հաճախացած ցավալի սպանությունները, առավել ևս ինքնասպանություններն այդ անկման հետևանքներն ու ապացույցներն են միաժամանակ։ Այլ ընթացք ու ճակատագիր չի կարող ունենալ բանակը ոչ օրինակարգ, բնույթով ավազակապետական իշխանության պայմաններում։

Հայ Ազգային Կոնգրեսը ամեն ինչ արել և անելու է, որպեսզի երկրում վերականգնվի սահմանադրական կարգը, բանակը վերադառնա իր միակ՝ ՀՀ պետական սահմաններն արտաքին թշնամուց պաշտպանելու գործառույթին և նրան ուղղված շնորհավորանքները լինեն անվերապահ և միայն տոնական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում