«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր կարծիքն է հայտնել Իտալիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալու կապակցությամբ:
«Խոսքեր չունեմ ասելու: Չի կարելի նման գոլեր բաց թողնել: Չէ՞ որ մինչև խաղի ավարտը 30 վայրկյան էր մնացել:
Կարող եմ ասել միայն որ, մենք հիմարներ ենք: Անգամ չեմ կարող մտաբերել, թե եբր եմ վերջին անգամ պարտություն կրել երեք խաղերում անընդմեջ»,- Football Italia-ն մեջբերում է Մանչինիի խոսքերը:






































