Նյու Յորք նահանգի հիվանդանոցները ավելի քան 2000 հիվանդի նախազգուշացրել են, որ իրենք ինսուլինային հակահիգիենիկ ներարկիչների օգտագործման հետևանքով կարող են վարակվել ՁԻԱՀ-ով, հեպատիտ В-ով ու С-ով:
Չնայած այն բանին, որ մեծ չէ վարակման հավանականությունը, բժշկական հաստատությունների վարչակազմը պնդել է, որ հիվանդները պետք է արյուն հանձնեն:
«Բժշկական անձնակազմի հետ զրույցը ցույց է տվել, որ որոշ դեպքերում ասեղ-գրիչը կարող էին օգտագործել մյուսների համար»,- ասել է Upper Allegheny Health System-ի գործադիր տնօրեն ու նախագահ Թիմոթի Ֆայնանը:
Olean հիվանդանոցի տեղեկություններով՝ ինսուլինային գրիչ-ներարկիչների ասեղները փոխվել են յուրաքանչյուր ներարկումից հետո, սակայն առկա է վարակման վտանգ, քանի որ ինսուլինի սրվակների մեջ կարող էր ներթափանցել վարակված արյուն:
ԱՄՆ առողջապահության համակարգի ղեկավարությունը բազմիցս նախազգուշացրել է հիվանդանոցներում հակասանիտարական պրոցեդուրաների հետևանքով վարակման վտանգի մասին:











































