Մեզնից շատերը սխալ են կտրում կիտրոնը՝ փորձելով դրանից հյութ քամել։ Կիտրոնը լայնությամբ կտրատելով քամելու փորձերն աշխատատար են և ոչ արդյունավետ։
Համացանցում հայտնված տեսանյութում ներկայացված է կիտրոնը ձեռքով մինչև վերջին կաթիլը քամելու արդյունավետ եղանակ։ Այն պետք է կտրատել երկարությամբ և ներկայացվող ձևով։ Դա կնվազեցնի ջանքերն ու թույլ կտա ավելի շատ հյութ ստանալ։







































