Saturday, 13 06 2026
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս
19:00
Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար
18:50
Սառցադաշտերի հալումը շարունակում է մտահոգել գիտնականներին
18:40
Պետեր Մադյարը Վիկտոր Օրբանին մեղադրել է միգրացիայի հարցերում հասարակությանը խաբելու մեջ
18:30
Թութակը կանխատեսել է Աշխարհի առաջնության բացման խաղի հաղթողին
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա
18:10
Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը
18:00
Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ
Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
17:30
Իրանը հրապարակել է այաթոլլահ Խամենեիի հուղարկավորության ժամանակացույցը
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ազգային ժողովի գլխավոր մասնագետը խաբեությամբ քաղաքացուց 2 հազար դոլար էր վերցրել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթացավ Վահե Մանուկյանի գործով դատավարությունը:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, 33-ամյա իրավաբան Վահե Մանուկյանը 2011 թվականի դեկտեմբերին քաղաքացի Արմեն Խալոյանից տեղեկացել էր, որ նա խնդիրներ ունի դատական ու պետական մարմինների հետ կապված, պայքարում է մայրաքաղաքի Չեխովի փողոցի շենքերից մեկում գտնվող իր նախկին բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման համար:

Վահե Մանուկյանը Խալոյանին խոստացել էր անանուն մի դատավորի շուրջ 5 հազար դոլար կաշառք տալով՝ կարգավորել խնդիրը, Խալոյանի օգտին վճռի կայացումն ապահովել:

Առանց հստակեցնելու, թե որ դատավորի միջոցով է «հարցը լուծելու», Վահե Մանուկյանը Խալոյանից պահանջել և անձամբ 2012 թվականի փետրվարի 23-ին մետրոյի «Երիտասարդական» կայարանի մուտքի մոտ ստացել էր 2 հազար դոլար:

Միայն թե 2003 թվականից իր կորցրած բնակարանը վերադարձնելու համար պայքարող Խալոյանը, դեռ մինչև գումարը Մանուկյանին հանձնելը, կասկածելով, որ Մանուկյանի կողմից ինքը խաբվում է, տեղի ունենալիք հանդիպման և գումարի պահանջի մասին հաղորդել էր ԱԱԾ համապատասխան ծառայությանը:

Կազմակերպվել էին «Արտաքին և ներքին դիտում» և «Կաշառք տալու նմանակում» օպերացիաները:

Խալոյանին տրամադրել էին քիմիական մշակման ենթարկված 20 հատ 100 դոլարանոց, նրա մարմնին ամրացրել էին տեսանկարահանող և ձայնագրող սարքեր, և այդպես՝ կազմ ու պատրաստ, Արմեն Խալոյանը ներկայացել էր ժամադրավայր:

Գումարը տալուց առաջ նա բավական խոսեցրել էր Վահեին, նույն հարցերը հնչեցրել մի քանի անգամ: Ի վերջո, Խալոյանը տվել և Վահե Մանուկյանը վերցրել էր «կաշառք» մակագրությունն ունեցող 2 հազար դոլարը: Նույն պահին Վահե Մանուկյանը բռնվել էր օպերատիվ աշխատողների կողմից:

Վահե Մանուկյանին մեղադրանք է առաջադրված խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արմեն Խալոյանը: Վերջինս մեկ այլ քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության ընդունարանում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ներկայումս կալանքի տակ է: Նրան դատարան էին ներկայացրել մեկուսարանից:

Այսպիսով՝ վկան՝ կալանքի տակ, իսկ ամբաստանյալը ազատ էր:

Տարիներ առաջ հանրապետությունից բացակայող Արմեն Խալոյանի բնակարանը կեղծ լիազորագրով օտարվել էր նրա հարազատների կողմից: Հայաստան վերադառնալով՝ բռնցքամարտիկ Խալոյանը լծվել էր անօրինական եղանակով օտարված բնակարանի նկատմամբ իր իրավունքները վերականգնելու գործին: Ահա այդ ճանապարհին էր, որ ծանոթացել էր Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Վահե Մանուկյանի հետ:

Խալոյանն այսօր մի քանի անգամ իրեն համեմատեց Պեպոյի հետ. «Դավթարը ձեռքիս չեմ կարողանում ինձ պաշտպանել»:

Նա ասաց, որ Մանուկյանի վերաբերյալ ԱԱԾ հաղորդում էր տվել զայրույթից. «Մարդկանց խաբում են, գումարներ շորթում… Ես կասկածեցի, որ ուզում են ինձ քցեն»:

Երբ Մանուկյանն առաջարկել էր, թե հինգ հազար դոլարով կարող է խնդիրը դատական մակարդակով կարգավորել, Խալոյանն ասել էր, թե ինքն անօթևան մարդ է, այդքան փող չունի: Մանուկյանն էլ ասել էր՝ մի հատ ընկեր չունե՞ս, որ քեզ փող տա:

Պայմանավորվել էին, որ Խալոյանը սկզբում ամենաքիչը երկու հազար դոլարը կտա, իսկ իր օգտին վճռի հրապարակումից հետո՝ մնացած երեք հազարը:

Խալոյանը Մանուկյանին էր ներկայացրել իր գործի բոլոր փաստաթղթերը:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը վկային հարցրեց. «Չգիտեի՞ք, որ Մանուկյանն իրավասու չէր ձեր հարցին լուծում տալու, նա դատավոր չէր…»:

Խալոյանն այն համոզմունքը հայտնեց, որ այսօրվա պայմաններում գումար ունենալու դեպքում ամեն տեսակի հարց էլ կարելի է լուծել: Ինքը գումար չունի, դրա համար էլ արդեն տասը տարի է՝ անարդյունք պայքարում է:

«Ես գիտեի, որ հինգ հազար դոլարը Վահեն դատավորի համար է ուզում: Հարցրի՝ ո՞ր դատավորի, ասաց՝ քեզ համար ի՞նչ տարբերություն: Հարցրի՝ իսկ քե՞զ ինչքան պիտի տամ, ասաց՝ էդ էլ թողնում եմ քո խղճին… Ասի՝ իսկ եթե չստացվի, հիմա շատ են խաբում, ասաց՝ չստացվելը վարիանտ չի, «չի լինի» բառ գոյություն չունի, սա հարյուր տոկոսանոց գործ է»:

Վկա, այլ քրեական գործով կալանքի տակ գտնվող Արմեն Խալոյանը իր հարցաքննության ժամանակ Վահե Մանուկյանի մասին ասաց. «Կխնդրեի, որ այս անձնավորությանը բաց թողնեք: Երեխան մեղք է, ես նրանից ոչ մի պահանջ չունեմ, թող հասնի իր երեխային, ես տեսել եմ՝ տանում է դպրոց, դպրոցից՝ տուն, թող էլի տանի… Ես էլ եմ հայր ու իմ երեխային չեմ տեսնում…»:

Երբ վկայի հարցաքննությունն ավարտվեց, նրա ձեռքերին ձեռնաշղթա հագցրին ու տարան:

Նախագահողը հրապարակեց առաջադրված մեղադրանքի հետ կապված՝ քրեական գործում առկա նյութերը:

Մասնավորապես՝ վկա Խալոյանի և մեղադրյալ Մանուկյանի առերես հարցաքննության արձանագրությունը:

Վահե Մանուկյանը Խալոյանին առերես ասել էր, թե գումարը պահանջել է՝ Խալոյանի գործով իր ծանոթ փաստաբանների ծառայությունների դիմաց վճարելու համար:

Խալոյանը հարցրել էր՝ ինչո՞ւ ինձ չուղարկեցիք այդ փաստաբանների մոտ:

«Ես պետք է ճանապարհ ցույց տայի փաստաբաններին: Խալոյանը նորմալ տղա էր թվում, ուզում էի օգնել»,- ասել էր Մանուկյանը:

Խալոյանն ասել էր, թե գործի ավարտին պետք է վճարեր մնացած 3 հազար դոլարը և 500 դոլար էլ՝ որպես մաղարիչ:

Հրապարակվեց օպերատիվ ծառայության կողմից կազմակերպված՝ «Կաշառք տալու նմանակում» օպերացիայի ընթացքում Խալոյանի և Մանուկյանի միջև կայացած զրույցի վերծանումը:

Վահե՝ «Սկիզբը մենք սկսում ենք: Մարդիկ ինձ վստահում են, թող տենան, որ շարժ կա»:

Արմեն՝ «Էդ հինգը որ տալիս ես դատավորին, բա քեզ ինչքա՞ն պիտի տամ, ուզում եմ իմ ռաշչոտն իմանամ, գիտենամ՝ պա՞րտք անեմ, թե ինչ…»:

Վահե՝ «Ինչ կտաս-կտաս, ջանդ էլ սաղ լինի: 500 կլինի-կլինի, չի լինի՝ կեթանք մի տեղ մի կտոր հաց կուտենք… Պատալոկ՝ մայիսի վերջին գործը կլինի»:

Արմեն՝ «Կարող է՝ դատավորը մայիսին ասում է՝ դրությունը փոխվել է, կարող է՝ 5-ից ավել ուզի»:

Վահե՝ «Չէ, ավել գումար չկա: Եթե ես մի բան եմ ասում, ես իմ ասածի տերն եմ»:

Արմեն՝ «Ես ոչ մեկին չեմ կարում հավատամ»:

Վահե՝ «Գործի էլ եմ քեզ տեղավորելու, դու էդ մարդը չես… իմ տրեներն ես լինելու… Ավել չկա…»:

Արմեն՝ «Էս 5-ը դատավորին ու՝ ֆսյո՞… Էս 5-ի մեջ դու չկա՞ս»:

Վահե՝ «Չէ, սաղ դատավորին… Իրար հետ, ախպեր ջան… անպայման…, ցավդ տանեմ, բրատ… лед тронулся»…

«Ցավդ տանեմ»-ը, «բրատ»- ը և վերջապես «ախպեր ջան»-ը այս երկուսի պարագայում արդեն շքեղություն էին, որովհետև վայրկյաններ անց Վահե Մանուկյանը բռնվել էր օպերատիվ աշխատողների կողմից, նրա ձեռքերին ու շորերին քիմիական նյութի հետքերն էին, մոտը՝ քիմիական մշակման ենթարկված ու «կաշառք» մակագրությունն ունեցող դոլարները:

Սառույցը, ինչպես կասեր Օստապ Բենդերը, շարժվել էր, բայց երկու զրուցակիցներից մեկը իր համար աննկատ ընկել էր սառցաջրի մեջ…

Ամբաստանյալ Վահե Մանուկյանը ցանկություն հայտնեց ցուցմունք տալու: Նա ժամանակ խնդրեց՝ ցուցմունքին պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում