Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերջին 10 օրերին ԴԱԻՇ-ի մոջահեդներից ազատագրել են Քոբանիի հարակից 50 գյուղ։ Firat գործակալության տվյալներով՝ դեռևս մոտ 350 բնակավայր գտնվում է զինված խմբավորումների վերահսկողության ներքո։
Արևելյան, արևմտյան և հարավային ճակատներով մղված մարտերի ընթացքում ինքնապաշտպանական ջոկատները չորեքշաբթի ավելի քան 30 վարձկան են ոչնչացրել։ Նրանց աջակցել է միջազգային կոալիցիան, որը 11 ավիահարված է հասցրել ցամաքային թիրախներին։
Տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Անվար Մուսլիմի խոսքով՝ Քոբանիի մերձակայքում 10-15 կմ շառավղով տարածքը մաքրված է։ Սակայն Թուրքիա փախած բնակիչներին վերադարձնելու գործընթացը դեռևս չի սկսվել։ Շենքերի 90 տոկոսն ավերված է։
133 օր շարունակված Քոբանիի պաշարմանը վերջ է դրվել հունվարի 26-ին։











































