Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջին ամիսներն է անցկացնում «Ռեալ»-ում: Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, պորտուգալացի մասնագետը որոշում է կայացրել ամռանը հեռանալ թիմից՝ անկախ այն հանգամանքից՝ թիմն ինչ նվաճումներ կունենա ընթացիկ մրցաշրջանում:
Հաղորդման համաձայն՝ Մոուրինյոն «Ռեալ»-ից հեռանալու է իր օգնական Աիտոր Կարանկայի հետ, ում հետ ցանկանում է աշխատել նոր թիմում:
Ավելի վաղ Marca-ն տեղեկացրել է, որ Կասիլյասն ու Ռամոսը պահանջել են Մոուրինյոյի հեռացումը: Ավելի ուշ այս լուրը պաշտոնապես հերքվել է, իսկ Marca-ն իր հաջորդ օրվա համարում «Marca-ն չի խաբում» վերնագրով հոդված է հրապարակել՝ մեջբերելով թերթի լրագրողի ու «Ռեալ»-ին մոտ կանգնած աղբյուրի խոսակցությունը, ըստ որի՝ նման բան իրոք եղել է:






































