Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի հասցեին: Հիշեցնենք, որ պորտուգալացին Լա Լիգայի 21-րդ տուրում կայացած «Խետաֆե»-ի դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ:
«Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ մեծ ֆուտբոլիստ է և մեծ դեր ունի մեր թիմի համար:
Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայանալիք «կլասիկո»-ին: Սակայն մենք պետք է սառնասիրտ լինենք: Դիմակայության ելքը վճռվելու է միայն երկու խաղերի արդյունքում, իսկ մեր հակառակորդը շատ հզոր թիմ է»,- հայտարարել է Ռամոսը:









































