«Փյունիկ» – «Բանանց» (2:0) ընկերական խաղով Սարգիս Հովսեփյանի թիմն ավարտեց այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: Ակումբի մամլո ծառայության հետ զրույցում գլխավոր մարզիչն ամփոփեց հավաքը.
-Ինչ որ պլանավորել էինք, պայմաններրից ելնելով, հնարավորինս կատարեցինք: Գոհ եմ տղաների պարապմունքից, անցկացրած խաղերից: Նրանք հանդես էին գալիս 100 տոկոսով, ցուցադրեցին իրենց մաքսիմումը, որքանով պատրաստ էին: Դա շատ գովելի է: Տեսնում եմ որակային առումով բարելավում: Դա ավելի է ուրախացնում, որովհետև առանց որակի ֆուտբոլը մի քիչ դժվար կգոյատևեր: Ամսի 11-ին մեկնում ենք Անթալիա, հուսով ենք՝ այնտեղ էլ ամեն ինչ նորմալ կանցնի: Թեթև վնասվածքներ ունենք, ցավոք սրտի առանց դրա չի լինում ֆուտբոլում, բայց հուսով ենք, որ բոլորը կբուժվեն ու կմասնակցեն Անթալիայի հավաքին: Նաև այնտեղ նոր ֆուտբոլիստներ մեզ կմիանան: Ակնկալում ենք, որ կբավարարեն մեր պահանջները:
-Մի շարք երիտասարդ խաղացողներ հնարավորություն ստացան իրենց ուժերը ցուցադրելու: Որքանո՞վ կարողացան արդարացնել իրենց առջև դրված խնդիրները:
-Դեռևս շատ գոհ եմ: Այն ամենն, ինչ ուզում էինք տեսնել, տեսանք ավելին: Դա շատ է ուրախացնում: Այս երեխաները Փյունիկի ապագան են, և շատ ուրախ եմ, որ Փյունիկն այդպիսի ապագա ունի:






































