Sunday, 05 07 2026
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի

Ծառուկյա՞նը օրակարգ կթելադրի, թե՞ օրակարգը կթելադրի Ծառուկյանին

Վաղը տեղի է ունենալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը հանդիսացող քաղաքական-քաղաքացիական համաժողովը, որը կարելի է համարել «հինգաստղանի» համաժողով, և այն պատճառով, որ կանցկացվի Ծառուկյանին պատկանող հինգաստղանի նոր հյուրանոցային շքեղ համալիրում, և նաև այդպիսին կարելի է համարել ընդհանրապես հայտարարված մասշտաբների առումով, քանի որ Ծառուկյանը խոստանում է աննախադեպ մասշտաբային, ներկայացուցչական միջոցառում:

Միջոցառումը, ինչպես հայտնի է, տեղի էր ունենալու հունվարի 20-ին, և այդ մասին դեռ դեկտեմբերի վերջերին հայտարարվեց, սակայն Գյումրիի դեպքերի կապակցությամբ հետաձգվեց մինչև փետրվարի 5-ը: Այս զուտ հետաձգումն իհարկե թողեց իր նստվածքը, թեև այդ նստվածքը սկսեց ձևավորվել նաև Գյումրիի դեպքերից հետո անմիջապես: Ծառուկյանի նախաձեռնության մասին հայտարարությունը, ըստ էության, արվեց քաղաքական-տնտեսական մի իրավիճակում, երբ բոլորովին այլ տեսլականներ էին առջևում, և, ըստ էության, տեղի է ունենում լիովին այլ իրավիճակում, որտեղ առաջ են եկել նոր երևույթներ, իրողություններ, հանգամանքներ, որոնք արմատապես փոխել են և՛ մթնոլորտը, և՛ օրակարգը:

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը, ըստ էության, քաղաքական սեզոնի մեկնարկ էր հանդիսանալու, և ԲՀԿ նախագահը, անկասկած, մտադիր էր տպավորիչ մեկնարկով սկսել սեզոնը՝ այդպիսով մի քանի հարց լուծելով. նախ՝ խախտելով վերջին շրջանում ՀԱԿ-ի հաստատած ավանդույթը՝ մեկնարկը սկսողի կարգավիճակը, որ տեղի էր ունենում Մարտի 1-ի հանրահավաքով: Եվ հետո՝ Գագիկ Ծառուկյանը բնականաբար փորձելու էր համաժողովի միջոցով նախանշել առաջիկա քաղաքական տարվա օրակարգը, այսինքն՝ լինելու էր «նորաձևության օրենսդիրը» 2015 թվականի համար՝ օրակարգ թելադրողը: Սակայն օրակարգը, այսպես ասած, առաջ անցավ Ծառուկյանից. Գյումրիի ողբերգություն և դրան հաջորդած իրադարձություններ, որոնք բոլորովին նոր հարցեր են բերել հասարակական-քաղաքական օրակարգ՝ կապված հայ-ռուսական ռազմակայանի, հայ-ռուսական հարաբերությունների, ընդհանրապես, Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերի հետ:

Գյումրիի դեպքերին հաջորդեցին դեռ հունվարի 2-ից սկսված, աստիճանաբար գագաթնակետին հասած սահմանային բախումները, որոնց հաջորդեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ադրբեջանին, այսպես ասած, պատժելու իրավունքի վերապահման մասին: Սա, ըստ էության, հայտարարություն էր Հայաստանի ռազմական նոր մարտավարության մասին, որը չէր կարող չլինել միջազգային քաղաքական փոփոխությունների արդյունք և միաժամանակ չի կարող չազդել քաղաքական իրողությունների վրա Հայաստանում:

Այս ամենին հաջորդեց Հիմնադիր խորհրդարանի երթը և դրա հանդեպ ուժի կիրառումը ղարաբաղյան իշխանությունների կողմից, որը ևս նոր իրողությունների ու հարցերի առաջ է դրել Հայաստանի հասարակությանը: Այս հարցերը, ըստ էության, քաղաքական մեծ ճնշում են բերում Գագիկ Ծառուկյանի համաժողովի վրա, որովհետև, մի կողմից, նրա օրակարգը չեն ակնհայտորեն, սակայն այս ամենով հանդերձ՝ իհարկե, անհնար է պատկերացնել, որ նմանօրինակ լայն համաժողովում չլինեն հստակ անդրադարձեր այս կարևորագույն հարցերին: Այդ դեպքում՝ կոնկրետիկայից զուրկ լինելու դեպքում, համաժողովը կստացվի իրականությունից կտրված կամ շատ դեկլարատիվ:

Այս ամենին իհարկե գումարվում են արդեն ԲՀԿ-ի, այսպես ասած, օրակարգային հարցերը, որոնց թվում ամենաաղմկոտը այս օրերին շրջանառության հարկի մասին օրենքի նախագիծը և այս նախագծի հենքի վրա կառավարության հետ հերթական պայմանավորվածությունն էր:

Մյուս շատ կարևոր իրողությունը, իհարկե, շարունակում են մնալ ոչիշխանական ուժերի ներքին հարաբերությունները, ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները: ՀԱԿ-ը չի մասնակցելու Ծառուկյանի համաժողովին, որի ակնհայտ նպատակներից մեկն էլ, իհարկե, ԲՀԿ-ի այսպես ասած առաջնորդությունը, առաջատարությունը ընդգծելն էր, Գագիկ Ծառուկյանի առաջնորդությունը ֆիքսելը, ըստ որում՝ լայն ձևաչափով: Բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին այս ամենը չէր կարող ոգևորել, և ՀԱԿ-ի չմասնակցելը, ըստ էության, ցուցադրական դեմարշ էր:

Ի՞նչ ազդակներ է պարունակելու համաժողովը այս հարաբերությունների առումով, հատկապես երբ ազդարարվել է, որ դրանից հետո Ծառուկյանը հանդիպում է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Բնականաբար, ԲՀԿ նախագահը ամեն ինչ կանի, որպեսզի այդ հանդիպումներից առաջ անցկացվող համաժողովն իր համար տրիումֆալ արդյունք ունենա՝ Հովհաննիսյանի և Տեր-Պետրոսյանի հանդեպ դիրքային առավելություն ունենալու համար:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում