Twitter միկրոբլոգների ցանցը ծրագրում է Հնդկաստանում բացել մշակումների կենտրոն, որը առաջինը կլինի ԱՄՆ սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Անցած ամիս ընկերությունը 40 մլն դոլարով ձեռք է բերել ZipDial սկսնակ բջջային ընկերությունը և մտադիր է նախագծի թիմը տեղափոխել Բանգալորի R&D կենտրոն։ Այս մասին հայտնում է պարբերականի աղբյուրը, որը ծանոթ է միկրոբլոգների ցանցի ծրագրերին։
Ընկերության որոշումը կապված է զարգացող երկրներում ծառայության ժողովրդականացման Twitter-ի մտադրության հետ։ eMarketer-ի տվյալներով՝ 2018 թվականին Հնդկաստանը կդառնա ԱՄՆ-ից հետո Twitter-ի համար խոշորագույն շուկան՝ 40 մլն օգտատերով։ Այժմ ցուցանիշը կազմում է 17 մլն։
2006 թվականին հիմնադրված Twitter-ի ամսական ակտիվ լսարանը կազմում է 255 մլն մարդ։ Ընկերության կապիտալիզացիան 24.88 մլրդ դոլար է։












































