«Իմ ուղին տարբերվում է մյուսներից: Ես աշխատում եմ ղեկավարության հետ: Սակայն երկրի ներսում առկա է մարդկանց խումբ, որը ղեկավարության հետ իմ դիմակայությունն է ցանկանում»,- հայտարարել է Իրանի նախկին նախագահ, Խորհրդատվական խորհրդի նախագահ այաթոլլա Հաշեմի Ռաֆսանջանին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը: Նա նշել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի հետ, և իրենք հանգիստ քննարկում են բոլոր խնդիրները:
«Մինչ խորհրդարանական ընտրությունները ես հանդիպել եմ ղեկավարության հետ և անհանգստություն արտահայտել տարաձայնությունների առնչությամբ: Այաթոլլա Խամենեին նշել է, որ եթե ինքն իմանար, որ խորհրդարանի կեսից ավելին իր հանդեպ ընդդիմադիր է տրամադրված, նույնիսկ այդ դեպքում երկրին ոչինչ չէր սպառնա»,- նշել է Ռաֆսանջանին:
Ռաֆսանջանին հայտնել է նաև նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին և նշել, որ եթե արժանի թեկնածու չլինի, ապա ինքը կմասնակցի դրանց:





































