Այսօր առավոտյան TransAsia Airways ավիաընկերության օդանավի կործանման հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Եվս 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մյուս ուղևորներն արգելափակված են մնում օդանավի սրահում։
Օդանավում եղել է 58 մարդ։ Նշվում է, որ Թայփեյից Ցզինմեն ուղևորվող ATR-72 տուրբոշարժիչով օդանավը թռիչքի ժամանակ հարվածել է էստակադային և ընկել գետը։
Սա մեկ տարում ավիաընկերության երկրորդ ավիավթարն է։ Նախորդը տեղի էր ունեցել հուլիսի 23-ին՝ խլելով 48 մարդու կյանք։










































