Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բարձր գանահատականի է արժանացրել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի խաղը: Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել, 10 գոլ խփել և գոլային 5 փոխանցում կատարել:
«Բեյլն անում է ամեն հնարավորը` թիմին օգնելու համար: Նա ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում և մեծ ներդրում ունի թիմի հաջողությունների գործում:
Չեմ կարծում, թե «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղի ժամանակ Բեյլն իրեն հասցեագրված սուլոցներ է լսել, քանի որ շատ գեղեցիկ խաղ ցուցադրեց»,- «Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































