«Այսպիսի շոուները բնորոշ են աղքատ երկրներին, ոչ մի հարուստ երկրում նման ճոխ մրցանակաբաշխություն չես տեսնի»,- խոսելով օրերս Մոսկվայում տեղի ունեցած Տաշիր մրցանակաբաշխությունից` ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը: «Բարեգործություն անելու համար պետք է հոգևոր դաշտով հարուստ լինել: Եթե մարդուն տալիս են մի բան, որն ինքն ունի, ու նա վերցնում է, ուրեմն հոգեբանությամբ աղքատ է»,- համոզված է Լալա Մնացականյանը: Դերասանուհու կարծիքով, «Տաշիր» մրցանակաբաշխությունը ավելի շատ ցուցադրություն էր, քան նվիրատվություն կամ բարեգործություն:









































