ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից հորդանանցի օդաչու Մուազ Ալ-Կասասբեհի մահապատժի մասին լուրի տարածումից հետո Հորդանանում սկսվել են զանգվածային հուզումներ։ Այս մասին հայտնում է Skynews Arabia հեռուստաալիքը։
Վանդակում պատանդի ողջակիզման տեսանյութը Ալ-Կարակ բնակավայրում բողոքի ալիք է բարձրացրել։ Նշվում է, որ Հորդանանի կառավարությունը հաստատել է տեսագրության իսկությունը։
Ցուցարարները դուրս են եկել փողոցներ նաև այլ քաղաքներում։ Էյ քաղաքում հրկիզվել է ոստիկանական բաժանմունք, իսկ Ալ-Մազարում՝ մի քանի կառավարական հաստատություններ։
Ավելի վաղ Հորդանանի իշխանությունները հայտարարել էին, որ ի պատասխան օդաչուի սպանության՝ մահապատժի կենթարկեն իրաքցի կին ահաբեկչին, որի ազատ արձակմանն էր ձգտում ԴԱԻՇ-ը։







































