Tuesday, 16 06 2026
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հայրս երեք անգամ վատացել է. Ճոյտի որդու կասկածները՝ վերջինիս ձերբակալման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի որդին` Արմեն Հակոբյանն ասաց, որ իր հոր դեմ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական գործողություններն անօրինական են: Նրա կարծիքով քրեական գործի հատկանիշներով հորը ձերբակալելու գործը շինծու է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության երեկվա տարածած հաղորդագրության՝ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ձեռնարկատիրություն), 38-205-րդ հոդվածի 1-ին մասով` (հարկ վճարելուց խուսափելը), 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

«Ժողովուրդ»-ը նախկին պատգամավորի ձերբակալման մանրամասները պարզելու նպատակով երեկ այցելեց նրան պատկանող «Զվարթնոց» ռեստորանային համալիր: Ինչպես պարզեցինք Հակոբ Հակոբյանի որդուց` Արմեն Հակոբյանից, իր հոր ձերբակալումը կապված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի գործունեության հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ Աշոտ Զաքարյանը ներկայացրել է, որ 2014թ. 9 ամիսների ընթացքում 33 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 6.9 մլրդ դրամ: Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ «Ուրախ և տխուր» ՍՊԸ-ի ակտի գումարը կազմել է 428.5 մլն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած այս ակտը նախկին պատգամավորն անհիմն էր համարել և փորձել դատարանի միջոցով հասնել արդարության: Եվ այդ օրվանից հետո սկսվել են ճնշումները:

«Մենք հարկային այդ ակտը բողոքարկեցինք դատարանում, ու այդտեղից սկսեցին իրենց գործողությունները: Ամեն ինչ անում են, որ մենք դատարանով չկարողանանք առաջ գնալ և մեր շահերը պաշտպանել: Գալիս էին, ՍՊԸ-ի աշխատակիցներին հարցնում էին՝ Հակոբյանը ձեր աշխատավարձ տվե՞լ է, ճի՞շտ է, որ ձեզ ծեծում է: Բոլորին այդպես գնացել, տանը ահաբեկել են: Մարդիկ ասել են, որ Հակոբյանը մեզ լավ է վերաբերվում, մեր աշխատավարձը ժամանակին տալիս է: Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե քանի մեղադրանք են առաջադրել հայրիկիս, բայց բոլորն անօրինական են»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Հակոբյանի որդին:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո արդյո՞ք Հակոբյանին նաև կկալանավորեն, հետաքրքրվեցինք Արմեն Հակոբյանից: «Չեմ կարող հստակ ասել, բայց իրենց գործողությունները տանում են դրան: Նշեմ, որ քննիչները հորս բացարձակ քննության չեն կանչել, ծանուցագիր չեն ներկայացրել, որ այսպիսի խնդիր կա, նա մասնակից չի եղել քննչական աշխատանքներին: Եկել, հորս դրսում ձերբակալել, տարել են»:

Մեր զրուցակիցը չբացառեց նաև այն տարբերակը, որ միգուցե իր հոր անակնկալ ձերբակալումը պայմանավորված է նրա կողմից արված այն հայտարարության հետ, որ պատրաստվում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին ֆիլմ նկարել: «Կարող է՝ այդ տարբերակն էլ լինի»,- ասաց նա:

Արմենի խոսքով՝ երեկ ինքը տեսել է Հակոբ Հակոբյանին և առաջին հերթին հետաքրքրվել նրա առողջական վիճակով, քանի որ արյան բարձր ճնշում ունի: Պարզվում է՝ ձերբակալման ժամանակ նրա մոտ առողջական խնդիրներ են առաջացել:

Արմեն Հակոբյանը ահա թե ինչ պատմեց. «Իմ հորը Էջմիածնում են բերման ենթարկել, հայրս երեք անգամ վատացել է, շտապօգնություն են կանչել ու հետո տեղափոխել Երևան: Ամեն ինչ անօրինական է, հիմա հայրս արդեն պաշտպան ունի, սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում