Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Ադրբեջանն ինքը սեփական գազը կվաճառի Եվրոպային. SOCAR

Ադրբեջանական Apa լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանն անձամբ սեփական գազը կվաճառի Եվրոպային.

«Դեռևս 2007 թվականից սկսած` մեր գազն արտահանվում է Եվրոպա: Սակայն կարելի է ասել, որ դա վերաարտահանվում էր թուրքական BOTAŞ ընկերության կողմից: Մինչդեռ այժմ Ադրբեջանը սեփական գազի վաճառքի շուրջ բանակցություններ է վարում բազմաթիվ եվրոպական երկրների հետ և նա անձամբ կսկսի վաճառել իր գազը:

«Շահ Դենիզ» գազահանքավայրի նախագծի շրջանակներում Թուրքիան տարեկան կստանա 6 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ, իսկ Եվրոպան` 10 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Ակնկալվում է, որ այդ ցուցանիշները հետագայում կաճեն»:

Իր ամփոփիչ խոսքում Աբդուլաևը նշել է, որ ներկայումս իրենք բանակցություններ են վարում «Դարի պայմանագրի» գծով իրենց գործընկերների հետ ստորին շերտերում գտնվող գազի (Deep gas) արդյունահանման շուրջ, որի պաշարները գնահատված են 300-400 միլիարդ խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ նախկինում էլ նշվում էր, որ Ադրբեջանն իր գազը Եվրոպա հասցնելու համար մտադիր է շրջանցել Թուրքիայի տարածքը, և այդ պլանում նրա ուշադրության կենտրոնում է հայտնվել Փոթիից հյուսիս ընկած Կուլևիի տերմինալը, որի սեփականատերը SOCAR-ն է:

Այնտեղ համապատասխան գազային տերմինալի կառուցման պարագայում ադրբեջանական գազը կհեղուկացվի և հատուկ լցանավերով կուղղվի դեպի Եվրոպա: Սա Ադրբեջանի համար առավել շահավետ տարբերակ է, քանի որ չի պահանջում տարանցիկ մեծ ծախսեր, ինչպես, ասենք, թուրքական տարածքով փոխադրելու պարագայում է:

Թուրքիան ցավագին է նայում դրան, քանի որ այդ դեպքում կզրկվի տարանցիկ մեծ եկամուտներից, Եվրոպայի աչքում չի աճի նրա տարանցիկ մեծ դերը, և, վերջապես, ադրբեջանական գազի հեղուկացման պարագայում դա Եվրոպա կհասցվի լցանավերի միջոցով:

Բնականաբար, դրանք պետք է անցնեն Սև ծովից դեպի Համաշխարհային օվկիանոս բացվող միակ դարպաս հանդիսացող սևծովյան նեղուցներով` էլ ավելի ծանրաբեռնելով դրանցով իրականացվող երթևեկությունը, ինչի մեղմացման համար Թուրքիան, 1990-ական թվականներից սկսած, բազմաթիվ սահմանափակումներ է մտցնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում